Ըստ հայ աստղաբանների` 2011թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր են ճակատագրի կտրուկ փոփոխություններ, որոնք կապված կլինեն մարդկանց անհեռատեսության, ժլատության և ագահության դրսևորման հետ: 2011թ. պետք է զգուշանալ նաև ջրհեղեղներից և ցունամիներից: Զերծ պետք է մնալ նաև լայն սպառման ապրանքներ նվիրելուց, քանի որ դրանց բացասական ուժը շատ ուժեղ կարտահայտվի: Պետք է ընտրել այնպիսի նվերեներ, որոնք կբացահայտեն մարդու ներքին աշխարհը: