Իրանի իշխանությունները հայտարարել են բարձր ճշգրտություն ունեցող լազերային հրետանային արկերի ստեղծման մասին։
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել է, որ այս «խելացի զենքի» ստեղծումը դարձել է ռազմական բնագավառում իրենց նվաճումներից մեկը: Ապա ավելացրել է, որ այս զենքի տեսակից կա միայն ԱՄՆ-ում, ՌԴ-ում և երեք այլ երկրներում:
Նոր սարքավորումն անվանել են «բասիր», որը թարգմանաբար նշանակում է «ինտուիցիա ունեցող»:
Ինչպես գրում է Reuters-ը, այս հայտարարությունն Իրանն արել է Արևմուտքի հետ լարված հարաբերությունների պատճառով։










































