Նոր հարցումները ցույց են տվել, որ ծխողների գրեթե կեսը կարծում է, թե դադարել է ծխել, եթե անգամ ամեն օր ծխախոտ է օգտագործում:
Հարցմանը մասնակցած մարդկանց 51 տոկոսն իրեն ծխող չի համարել, չնայած որ ծխախոտ օգտագործել է ամեն օր: Այնուամենայնիվ, Co-operative Pharmacy-ի կողմից իրականացրած հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ծխողների 57 տոկոսն իր սովորությունը գաղտնի է պահում ընկերներից և ընտանիքի անդամներից, իսկ առավել հաճախ՝ ծնողներից:
Daily Mail-ը գրում է, որ մարդիկ ծխելու նպատակով դուրս գալու համար պատճառաբանում են, թե պետք է ընկերոջը տեսնեն կամ խանութ գնան:
Պետք է, սակայն, հաշվի առնել, որ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ամեն օր մեկ ծխախոտն արդեն մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ինչպես նաև Օսլոյի Ազգային առողջության կենտրոնը պարզել է, որ «թույլ» ծխողները երեք անգամ ավելի մեծ հավանականություն ունեն թոքերի քաղցկեղով հիվանդանալու, քան չծխողները:








































