Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում

Մամեդյարովը` Ադրբեջան-արաբական երկրներ հարաբերությունների մասին

Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել լիբանանյան «Al-Havadis» ամսագրին, որում հայ-ադրբեջանական հարաբերություններից բացի ներկայացրել է նաև իր տեսլականը ադրբեջանա-արաբական հարաբերությունների վերաբերյալ: «Ադրբեջանը միշտ հատուկ նշանակություն է տվել արաբական երկրների հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Է.Մամեդյարովը՝ նշելով այդ երկրների հետ Ադրբեջանի կրոնական և մշակութային սերտ առնչությունները: «Այսօր արաբական երկրների հետ մեր կապերը հաջող զարգանում են տարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական և մշակութային: Այս պահին արաբական երկրների մեծ մասում գործում են ադրբեջանական դեսպանատներ: Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Քաթարը, Քուվեյթը, Լիբիան, Մարոկկոն, Իրաքը և Պաղեստինն իրենց ներկայացուցչություններն ունեն Բաքվում: Ակնկալվում է, որ մոտ ժամանակներում մյուս արաբական երկրների դեսպանատները նույնպես կգործեն»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը արաբական երկրներում դեսպանատներ բացելու վերաբերյալ խոսում է այն մասին, որ այդ երկիրը մեծ նշանակություն է տալիս արաբական երկրների հետ հարաբերությունների որակական փոփոխություններին:
Նա նշել է, որ շփումները տեղի են ունենում ոչ միայն երկրների ղեկավարների, այլև տարբեր գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:
Մամեդյարովը կրկին իր աջակցությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդին` նշելով, որ այդ օգնությունը կլինի նաև ապագայում:
Նա խոսել է արաբական երկրների և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) շրջանակներում` նշելով, որ Ադրբեջանը ներկայացրել է իր թեկնածությունը ԻԿԿ-ում 2014թ. նախագահությունը ստանձնելու համար:
Նա բարձր է գնահատել արաբական երկրների դիրքորոշումը Հայաստանի հետ հակամարտության գործում (չնշելով, թե հատկապես արաբական որ երկրներին է դա վերաբերում – 1in.am): Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ տնտեսական ոլորտում կապերի աշխուժացումն այսօր Ադրբեջանի քաղաքական օրակարգում է: Դա վերաբերում է հատկապես նավթային ոլորտին:
Մամեդյարովը ներկայացրել է նաև իր կարծիքը մերձավորարևելյան կարգավորման և Իսրայելի հետ հարաբերութոյւնների մասին: Նա նշել է, որ հրեաները վաղուց բնակություն են հաստատել Ադրբեջանի տարածքում, և չնայած այն փաստին, որ նրանք վերջին շրջանում լքել են Ադրբեջանը, սակայն կապերը չեն խզում: Բացի այդ Իսրայելը եղել է առաջին պետություններից, որ ճանաչել է Ադրբեջանի անկախությունը: Միաժամանակ, նա խոսել է Իսրայելի կողմից օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների մասին` նշելով, որ պաշտպանում է Սիրիայի քաղաքականությունը տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում