Թուրքագետ Արտակ Շաքարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ամերիկյան վերլուծական կենտրոնները հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մի նոր տարբերակ են մտմտում: Ըստ այդ տարբերակի՝ բացվում են Կարս-Երևան-Նախիջևան-Մասիս և Կարս-Գյումրի երկաթգծերը: Ըստ բանախոսի՝ այդ տարբերակի դեպքում մենք կշահենք բաց սահման, և, միաժամանակ, չեն լինի միգրացիոն հոսքեր: Այս տարբերակին անդրադառնալով նա նշեց, որ Նախիջևանի տնտեսությունը մեծ կախում ունի Թուրքիայից և համարվում է Թուրքիայի վիլայեթ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա այդ արձանագրությունները կարող են հիմք ծառայել այլ արձանագրությունների համար: