Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ Աֆղանստանում մի կին է սպանվել, ամենայն հավանականությամբ, իր ամուսնու կողմից, ում դուր չի եկել այն փաստը, որ կինը ծննդաբերել է երկրորդ աղջկան՝ փոխանակ տղա ունենալու:
Associated Press-ը գրում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում երկրում անընդհատ կանանց նկատմամբ բռնության դեպքեր են գրանցվում, որոնք, ինչպես և այս վերջինն, առաջացնում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և հանրության վրդովմունքը:
Այսպիսի դեպքերը տարակուսանք են առաջացնում կանանց իրավունքների պաշտպանության հարցի շուրջ, քանի որ Աֆղանստանում վերջերս մեծացել է միջազգային հանրության դերը։










































