Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

«Մեծ քաղաքականության առումով որևէ դրական բան չեմ տեսնում»

Հրապարակախոս, քաղաքագետ Էդգար Վարդանյանը` 2010-ի ձեռքբերումների, ձախողումների, ինչպես նաև 2011-ի առաջնահերթությունների մասին:


-Էդգար, ամփոփենք 2010-ը: Նախ՝ ձեռքբերումների մասին։ Ըստ Ձեզ կա՞ն ձեռքբերումներ, և եթե կան, որո՞նք են դրանք:


-Որպես 2010-ի ձեռքբերում կցանկանայի նշել տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունների ի հայտ գալը, որոնք սկսեցին պայքարել տարբեր տեսակի հիմնախնդիրների լուծման համար: Այդ նախաձեռնություններն իսկապես ձեռքբերումներ էին, ընդհանրապես քաղաքացիական դաշտում մի փոքր ստագնացիա էր նկատվում և կարիք կար նման ակտիվության դրսևորման։


Իսկ մեծ քաղաքականության առումով որևէ դրական բան չեմ տեսնում:  Ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականության ասպարեզում։  Ներքին քաղաքակության ասպարեզի մասին ընդհանրապես կարելի է չխոսել, քանզի ինչպես իրավական պետություն չէինք, այդպես էլ մնացինք նույն կարգավիճակում։


 Միգուցե ոմանք ասեն, իսկ, օրինակ, ռուսական ռազմաբազաների հետ կապված նոր պայմանագիրն արդյո՞ք ձեռքբերում չէր Հայաստանի համար։ Իրականում այդ նոր պայմանագրի կնքումը կարելի է գնահատել որպես Ռուսաստանի ձեռքբերում,  բայց ոչ Հայաստանի: Այդ ռազմաբազաները վաղուց կային, և դրանց տեղակայման ժամկետը չէր լրացել, ինչի՞ն էր պետք Հայաստանին այդ նոր պայմանագիրը: Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված նույնպես  առաջխաղացում այդպես էլ չեղավ։ Հայաստանն ինչ-որ լուրջ հակաքայլ Թուրքիայի քաղաքականությանը չկատարեց, այսինքն` Թուրքիան իր  նախապայմանը դրեց և չնահանջեց իր նախապայմանից, որին Հայաստանը որևէ բան չկարողացավ հակադրել, և եթե Հայաստանը ցանկանում էր բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, ուրեմն Հայաստանին դա չհաջողվեց անել: Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում նույնպես որևէ լուրջ առաջընթաց չգրանցվեց։ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ երբևէ չի համաձայնվի Ղարաբաղի անկախությանը, և այս պարագայում անհասկանալի է, թե ինչի մասին են բանակցում կողմերը, և ինչ նպատակով է այդ բանակցություններին մասնակցում Հայաստանը։


-Իսկ ի՞նչ առաջնահերթություններ կարող եք նշել 2011-ին:


-Ղարաբաղյան հիմնահարցը մնալու է թիվ մեկ առաջնահերթություն արտաքին հարաբերությունների առումով: Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, որովհետև տարվա վերջին զարգացումները խնդրի լուծման առումով այնքան էլ բարենպաստ չեն։ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովը հարցի լուծման առումով դրական բան չտվեց: Ավելին, ԵԱՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց, որ լուրջ խնդիրներ կան հենց ԵԱՀԿ-ի ներսում: Փաստորեն, այդ կառույցը ի վիճակի չէ այս պահին որևէ լուրջ որոշում կայացնել, և մենք 2011-ի ընթացքում պետք է տեսնենք, թե ինչպես է փորձելու ինքն իրեն փրկել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մեծ կասկածներ ունեմ, թե որքանով կհաջողի այդ հարցում Մինսկի խումբը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի տեսակ փակուղային իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան  խնդրի հետ կապված: Կարծում եմ` 2011-ին պետք է ջանքեր գործադրել Ղարաբաղի հիմնահարցը մի քիչ այլ կոնտեքստում դիտարկելու առումով: Պետք է աշխատել Ղարաբաղի անկախության ամրապնդման և միջազգային ճանաչման վրա։


Ներքին քաղաքականության առումով. պետք է նշել, որ 2011-ը նախընտրական տարի է, սպասվում են քաղաքական դաշտի նոր վերադասավորումներ: Իշխանությունը ամեն ջանք թափելու է, որ հնարավորինս ուժեղ լինի և կոնսոլիդացված։ Կարծում եմ, որ քաղաքական համակարգը որոշակի տրանսֆորմացիների է ենթարկվելու, այն գնալու է  ավելի ավտորիտար համակարգի կայացման ուղիով, այսինքն` փորձ է արվելու քրեաօլիգարխիկ համակարգը տրանսֆորմացնել ավտորիտար համակարգի: Դրա միտումները կան. այս տարվա բոլոր հրաժարականները յուրօրինակ ինդիկատոր են, որոնք  ցույց են տալիս, որ այս իշխանությունները փորձում են ռեսուրսները կենտրոնացնել մի կետում:


-Վերջին շրջանի հրաժարականները, փաստորեն, պայմանավորում այն հանգամանքով, որ իշխանությունները փորձում են ուժերը կենտրոնացնել մի կետո՞ւմ:


-Այո, դրանով եմ պայմանավորում: Իշխանության մեջ գտնվող նախագահի թիմը փորձում է ամբողջ  տնտեսական, քաղաքական ռեսուրսները կենտրոնացնել իր ձեռքում։ Այդ թիմի ցանկությունն այն է, որ քաղաքական որոշումներն ընդունվեն ոչ թե «օլիգարխների խորհրդի» կողմից,  այլ միայն իրենց:


Սակայն հասարակությունը պետք է իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի ինքն իր վրա և ջանքեր գործադրի ինքնակազմակերպվելու համար։ Եթե 2011-ին հասարակությունը չկարողացավ վերագտնել իրեն և իր կամքը թելադրել, ապա 2012- ին այն անպատճառ պարտվելու է։


 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում