Հայկական տոնացույցը հիմնված է արեգակնային անշարժ տոնացույցի վրա: Մենք այժմ գտնվում ենք ջրհոսի դարաշրջանում, որը սկսվել է 2003թ-ից, իսկ 2011թ. ըստ հայկական արեգակնային օրացույցի կանցնի երկվորյակի նշանի ներքո: Բոլոր նրանք, ովքեր ծնվել են ճագարի կամ սպիտակ կատվի տարում, պետք է իմանան, որ ըստ հայկական օրացույցի ծնվել են նաև երկվորյակի տարում: Աստղաբան-նկարիչ Գուրգեն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչ ընթացք կունենա 2011թ. թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով. «Քաղաքական առումով բավական աշխույժ տարի կլինի, հաջող փոխհարաբերությունների, ճանապարհորդությունների, մտքերի փոխանակաման տարի կլինի: Պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել խոսքին, որը վերաբերում է թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ բոլորին: Քաղաքական դաշտում կտրուկ ցնցումներ չեն սպասվում»: Աստղագետը նշեց նաև, որ տնտեսական առումով մեզ բացառիկ հնարավորություն կընձեռվի շատ հարցեր շտկելու, որովհետև ամբողջ առևտրային գործընթացները մեծ վերելք կապրեն:
Չմոռանալով նաև լրատվամիջոցներին` աստղաբանը խորհուրդ տվեց հետևել խոսքին, քանի որ 2011թ. խոսքի ազդեցությունը մեծ կլինի: