Ինչպես հաղորդում է RBC-ն` հղում անելով boxingscene.com-ին, ծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Դեյվիդ Հեյը հերթական ելույթի ավարտին վիրավորել է IBF և WBO հիմնական վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին: «Մենք շատ լուրջ ենք մոտենում այդ մրցամարտի կազմակերպմանը: Մենք համաձայնել ենք հավասար կիսել հեռուստատեսային իրավունքների վաճառքից գոյացած եկամուտը: Մենք ոչ մի պատճառ չենք տեսնում, որ այդ մրցամարտը կրկին հետաձգվի կամ չկայնա: Ես ցանկանում եմ կռվել այդ մեծ ռուսական անդամի հետ (big Russian prick)»: