Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պլանավորված է Նախիջևանի և Բաթումի միջև բացել ուղիղ ավիահաղորդակցություն: Այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել ադրբեջանական կողմը: Վերջինս ցանկանում է նաև Նախիջևանի և Բաթումի միջև հաստատել ավտոբուսային հաղորդակցություն:
Աջարիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Վաժա Բոլկվաձեն հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե որ ընկերությունն է իրականացնելու Բաթումի և Նախիջևանի միջև չվերթները:











































