Մի խումբ զինված մարդիկ երկուշաբթի Սիրիայի արևմուտքում գազատար են պայթեցրել: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը:
«Զինված ահաբեկչական խմբավորումը սաբոտաժի ակտ է իրականացրել Հոմսից Բանիաս ձգվող գազատարի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Սա վերջին ամսում Հոմսի շրջանում իրականացված գազատարի արդեն չորրորդ պայթյունն էր: Նախորդ պայթյունը տեղի էր ունեցել Ալ-Ռաստան քաղաքում:
2011 թվականի մարտից ի վեր, երբ Սիրիայում սկսվել էին հակակառավարական ցույցեր, նավթա- և գազամուղները, ինչպես նաև երկաթուղային ճանապարհներն ու էլեկտրահաղորդման գծերը վերածվել էին մշտական դիվերսիաների կենտրոնի:










































