Այսօր՝ հունվարի 30-ին, հանրապետության տարածքին հյուսիս-արևմուտքից կմոտենա ևս մեկ տեղումնաբեր զանգված:
«Առաջին լրատվական»-ը «Մետեո Թի Վի»-ից տեղեկանում է, որ կդիտվի ամպամածության ավելացում, օրվա 2րդ կեսին գրեթե ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: Հունվարի 30-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում կլինի 20-23մ/վրկ։
Անկախ տեղումների առկայությունից՝ քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց, տեղացած առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ:
Այսօր Երևանում կդիտվի ամպամածության ավելացում, երեկոյան հնարավոր են տեղումներ, սակայն քիչ հավանական են: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին՝ -1+1, երեկոյան՝ 0-2 աստիճան: