Նյու Ջերսի նահանգի Ռատգերսի համալսարանն իր ուսանողներին առաջարկել է Բեյոնսեի ստեղծագործական կյանքի, ինչպես նաև մշակութային և քաղաքական կյանքի վրա ունեցած ազդեցություններն ուսումնասիրելու դասընթաց: Ինչպես հայտնում է MTV-ին, նոր դասընթացը ներկայացվել է գենդերային հետազոտությունների ամբիոնում:
«Բեյոնսեի քաղաքականացում» դասընթացի շրջանակում ուսանողները ուսումնասիրելու են երգչուհու տեսահոլովակները, ծանոթանալու են երգերի բառերին և գնահատելու են ԱՄՆ-ի սեքսուալ, ռասսայական և սեռական քաղաքականության վրա ունեցած ազդեցությունը: Ուսանողական քննարկումների շրջանակում քննարկվելու է նաև Նինա Սիմոնի, Բիլ Հոլիդեյի, Լեդի Գագայի, Ադելի և Էմի Ուայնհաուզի ստեղծագործական գործունեությունը:
Համալսարանի պաշտոնական կայքում նշվում է, որ ուսումնասիրության համար ընտրել են Բեյոնսեին այն պատճառով, որ նա կարողացել է հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն իր ստեղծագործության, այլ նաև իր կյանքի, հայացքների և անձի վրա:
Բեյոնսեն շոու բիզնեսի միակ ներկայացուցիչը չէ, որին նվիրվել է համալսարանական դասընթաց: Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանում մշակվել էր հատուկ դասընթաց` նվիրված Բեյոնսեի ամուսնուն` ռեպեր Jay-Z-ին: