Tuesday, 09 06 2026
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ

Գուրգեն Արսենյանը չի բացառում ԲՀԿ-ի ցուցակում իր ընդգրկվելը

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չի հերքել լուրերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին հնարավոր է՝ մասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համամասնական ցուցակով:

«Նման լուրեր պտտվում են, ճիշտ են, թե չէ` սպասեք համագումարի հայտարարությանը, համագումարից հետո կերևա»,- նշել է Արսենյանը։

Նրա խոսքով` իր կուսակցության համագումարում, որը տեղի կունենա փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում, պարզ կդառնա իր ու իր կուսակիցների մասնակցության ձևաչափը. «Համագումարը կարող է որոշում ընդունել, որ չենք մասնակցում, համագումարը կարող է որոշում ընդունել` մասնակցում ենք, համագումարը կարող է որոշում ընդունի` դաշինք կազմել, համագումարը կարող է որոշում ընդունել` մեծամասնականներ առաջադրել կամ արգելել»։

Բայց այն, որ Գ. Արսենյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, այլևս փաստ է: Մնում է ճշտել ձևաչափը, որը կախված կլինի ոչ միայն համագումարի որոշումից, այլև քաղաքական իրավիճակի առանձնահատկություններից: Կուսակցությունում այժմ ուսումնասիրում են քաղաքական վիճակը։

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՄԱԿ-ը սկսել է ակտիվացնել քաղաքական գործունեության աստիճանը։ Նպատակը հենց խորհրդարանում քաղաքական ներկայություն ունենալն է։ Որոշումը կկայացնի` ելնելով երկրում ձեւավորված նախընտրական վիճակից»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել է ՄԱԿ-ի առաջնորդը։

«Ուսումնասիրում ենք, քննարկում ենք, վերլուծում ենք նախընտրական քաղաքական վիճակը։ Վերջ ի վերջո, մենք, լինելով քաղաքական կուսակցություն ու լինելով ողջամիտ մարդիկ, պետք է կարողանանք գտնել առավելագույն օգտակար գործողության գործակից ունեցող մեխանիզմը։ Հո մենակ չենք մասնակցում մասնակցելու համար։ Այսինքն` մեր մասնակցությունը ի սկզբանե նպատակ ունի քաղաքական ներկայություն ապահովել խորհրդարանում»,- ընդգծել է Արսենյանը։

Միավորված աշխատանքային կուսակցությունը 5 տարի առաջ` 2007թ. խորհրդարանական ընտրություններին հավաքելմ է շուրջ 59 հազար ձայն` այդպիսով չանցնելով խորհրդարան: Դրանից հետո Գուրգեն Արսենյանի թիմի ակտիվությունը նվազել էր:

Անցյալ հոկտեմբերին Արսենյանը հայտնվել է Երևանի քաղաքապետարանի հետ հակասությունների մեջ:

Քաղաքապետարանը, մասնավորապես, ապամոնտաժել էր նրան պատկանող ընկերության գովազդային վահանակները` պնդելով, թե դրանք անօրինական են տեղադրված:

Արսենյանն էլ բողոքել էր քաղաքային իշխանություններից` մտադրություն հայտնելով դիմել դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում