Ստեղծումից գրեթե 6 տարի անց Մադոննայի Raising Malawi բարեգործական ընկերությունը պատրաստվում է սկսել դպրոցների կառուցումը աղքատացած երկրում, բայց դրանք կղեկավարվեն տեղական համայնքների կողմից, այլ ոչ թե երգչուհու կազմակերպության:
The Associated Press-ը գրում է, որ կազմակերպիչների հաղորդմամբ՝ առաջին դպրոցի կառուցման աշխատանքները կսկսվեն մարտի 30-ին Կասունգու շրջանում, որը մայրաքաղաքից 80 մղոն հեռավորության վրա է գտնվում: Բոլոր դպրոցները պետք է կառուցված լինեն մինչ 2013 թվականի հունիս ամիսը: Raising Malawi-ն 300 000 ամերիկյան դոլար է տրամադրում ոչ կառավարական buildOn կազմակերպությանը` դպրոցները կառուցելու համար։ Դպրոցները կծառայեն ավելի քան 1000 տղաների և աղջիկների:
Մադոննան իր հայտարարության մեջ ասել է, որ սա իր կյանքի առաջնային կարևորություն ունեցող խնդիրներից մեկն է, և ինքն ուրախ է, որ buildOn-ի օգնությամբ իրենք կարողանում են արդյունավետորեն առաջ ընթանալ:











































