Հունվարի 28-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Երևան ճանապարհի 70-րդ կմ-ին՝ Արուճ գյուղին հարող ճանապարհահատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել և ընկնել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն: