Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցներն, այսօր գիշերը Երևանի ժամանակով 03:30-ի սահմաններում Ռուսաստանի Տուլսկայա մարզում տեղի է ունեցել ավիավթար: Նախնական տվյալներով, վթարի է ենթարկվել Ան-22 մակնիշի ինքնաթիռ, որի մեջ եղած բոլոր 12 անձինք էլ մահացել են:
Ինչպես հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, ինքաթիռի վթարման վայրն արդեն հայտնի է: Նախարարությունում հաստատել են 12 հոգու մահը: Հայտնի է նաև, որ բոլորն էլ օդաչուներ են:
Այս պահին օդանավի կործանման պատճառների մասին այլ մանրամասներ հայտնի չէն:
Սակայն փորձագետները հայտնել են, որ պատճառ կարող է հանդիսացած լինել տեխնիկական անսարքությունը: