1901թ. այս օրը ծնվեց Սովետական կուսակցական և պետական գործիչ, Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:
Խանջյանը ծնվել է 1901թ. Վանում, սովորել Վանի կենտրոնական վարժարանում (որտեղ սովորել է նաև գրող Գուրգեն Մահարին): 1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո անցել է կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար:
Խանջյանը հատուկ ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Խորհրդային Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը:
Խանջյանը սպանվել է 1936թ. հուլիսի 9-ին Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (պաշտոնապես հայտարարվել էր ինքնասպանություն:
Ա. Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը, ցնցված այդ լուրից, գրում է «Դոֆին Նաիրական» սոնետների շարքը:
Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը;