Հնդկաստանի և Բանգլադեշի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել Բանգլադեշում ամենամեծ ածխային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ:
Նախագիծը գնահատվում է մոտ 1.5 մլրդ դոլար: Էլեկտրակայանը կկառուցվի երկրի հարավ-արևմուտքում` Բագերհատ քաղաքում:
Բնապահպանները մտահոգված են. նրանք կարծում են, որ դրա կառուցումը կբարձրացնի շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը:
Այօր Բանգլադեշը էլեկտրաէերգիայի հետ կապված
լուրջ խնդիրներ ունի, և կառավարությունը պարբերաբար դիմում է հովհարային անջատումների:











































