«Կոմիտասն ասում էր, որ մատաղ սերնդի դաստիարակության լավագույն միջոցներից մեկը պարն է, և պարն է արտահայտում յուրաքանչյուր քաղաքակրթության աստիճանը: Մենք հիմա քաղաքակրթության աստիճան չունենք, որովհետև մենք մեր պարը չենք պարում: Պարը միակ արվեստն է, որը զուգակցում է հոգին և մարմինը, պարը շատ հզոր զենք է: Ազգային պարի մեջ կա ազգային ոգեղենություն, ազգային մտածելակերպ, ազգային դաստիրակություն, բացի դրանից ազգային պարի մեջ յուրաքանչյուր քայլը հաշվարկված է, ինչ է նշանակում աջ, ձախ պտույտը, ինչ է նշանակում կրնկի հարվածը, ինչ է ծափը և այս ամենը փոխարինում ենք ինչ որ բանով, ոը չի մեկնաբանվում: Այսօր ոչ ոք չի փորձում հասկանալ, թե ինչ է պարը: Պարը գեղեցիկ շարժումների կույտ չի, պարը հոգեբանություն է, գաղափարախոսություն է, պարը ասելիք է հանդիսատեսին: Մենք պետք է վերադառնանք մեր ազգային պարի ակունքներին և փորձենք մեր պարը զարգացնել, ոչ թե այստեղից-այնտեղից շարժումներ մտցնենք»,- ազգային պարի կարևորության մասին խոսեց «Կարին» երգի և պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը: