Tuesday, 23 04 2024
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը

Անչափահասները շքամուտքում են սեռաբռնության ենթարկվում, տատիկները` տանը

Վերջին տարիներին Հայաստանում որոշ տղամարդկանց ու «տղուկների»` սեռական ցանկությունները բավարարելու ճաշակը, ձևը և վայրն անճանաչելիորեն փոխվել են. այդ առումով մեծ «պահանջարկ են վայելում» միայնակ, ծեր, կիսածեր կանայք, ինչպես նաև իգական և արական սեռի անչափահասները:

Դատարաններում հայտնված որոշ գործերից տեղեկանում ենք, որ հանցագործության կատարման վայր են դառնում մայրաքաղաքի` նույնիսկ մարդաշատ վայրերին հարող տարածքների շքամուտքերը:

Շենգավիթում քննվող մի գործով, 16-ամյա անչափահաս Դավիթը (անունը փոխված է), տեսնելով դպրոցից տուն եկող իրեն անծանոթ, 10-ամյա մի տղայի, օգտվելով նրա անօգնական վիճակից, քարշ է տվել մետրոյի` Գ. Նժդեհ կայարանին հարող շենքերից մեկի շքամուտք ու ստիպել, որ վերջինս նախ ձեռնաշարժությամբ հանգստացնի իրեն, ապա` նույն բանն անի օրալ եղանակով: Անօգնական վիճակում հայտնված երեխան ստիպված կատարել է այլասերվածի ցանկությունը:

Մեկ այլ դեպքում, 31-ամյա Գրիգոր Ճ.-ն, անցյալ տարվա հունիսի 22-ին, Կենտրոնի` Խանջյան փողոցին հարող բակերից մեկում մոտեցել է երեխաների հետ պահմտոցի խաղացող 9-ամյա Կարինեին (անունը փոխված է) և թաքնվելու համար հարմար տեղ ցույց տալու պատրվակով, նրան տարել է շենքերից մեկի կամարամուտքի մոտ: Այնտեղ նրան վախեցրել է, որ եթե իր ասածները չանի ու ուզածը չկատարի` նրան կհանձնի ոստիկաններին: Այնուհետև Գրիգոր Ճ.-ն երեխայի ձեռքից քաշելով տարել է մոտակայքի շքամուտք, բարձրացրել 2-րդ հարկի աստիճանահարթակ, զգեստի տակից շոյել աղջնակի հետույքը, և երբ մի պահ բաց է թողել ձեռքը` տաբատն արձակելու նպատակով, աղջնակը միանգամից փախուստի է դիմել ու մորը հայտնել:

Ավելի վաղ «Ժամանակը» տեղեկացրել էր նաև ազգային «Տկզար» համույթի մեներգիչ, 57-ամյա Հովհաննես Գ.-ի և նրա շեղումների մասին: Նա մեղադրվում էր երկու տղաների` Գագիկի և Միշիկի (անունները փոխված են) հետ սեռական բնույթի լկտի զրույցներ վարելու և նրանցից անչափահաս Միշիկի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Բարձրագույն կրթությամբ, ամուսնացած մեներգիչը հետևել էր «Հաղթանակ» զբոսայգու լողավազանում լողացող անչափահաս տղաներին, իսկ այնտեղից դուրս գալուց հետո տղաներին առաջարկել էր կարուսել նստել, մինչ այդ էլ կարկանդակ, գարեջուր էր հյուրասիրել: Դրանից հետո Հովհաննեսը «Սատանի անիվ» կարուսելում տղաներին «ձեռ-մեռ գցելու» անհաջող փորձեր էր արել, նույնը շարունակել «Մայր Հայաստան» հուշարձանի հետնամասում. նստել էր այնտեղ գտնվող նստարանին` երկուսի մեջտեղում, և միանգամից, հագուստի վրայից բռնել իր կողքերին նստած տղաների սեռական օրգանները, համապատասխան շարժումներ արել, ցանկացել իջեցնել տաբատների շղթաները` կատարելով սեռական բնույթի անպարկեշտ արտահայտություններ: Տղաները թույլ չեն տվել շարունակել, բայց մեներգիչը կրկին փորձել է համոզել. «Խմած եք, կայֆոտած կլինեք, բերեք…, կայֆ կստանաք»: Դրանից հետո հանցագործության մասին հաղորդումը հասել էր ոստիկանություն, այնուհետև` դատարան, և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը Հովհաննեսին մեղավոր ճանաչելով քր.օր.-ի 142-րդ հոդվածի 1-ին մասով (անառակաբարո գործողությունները` 16 տարին չլրացած անձի նկատմամբ)` նրան տուգանել էր 300.000 դրամի չափով:

Մեղրաձոր գյուղի բնակիչ, անցումային տարիքում գտնվող Գուրգենի (անունը փոխված է) անառակությունը անչափահասների նկատմամբ այլ կերպ էր դրսևորվել. Գուրգենը 2010թ. մայիսի կեսերին Մեղրաձոր գյուղում, ակնհայտ 16 տարին չլրացած Նոնային (անունը փոխված է) ծաղկավոր հեռախոս ցույց տալու պատրվակով ցույց էր տվել իր սեռական օրգանը: Երկու ամիս անց էլ անչափահաս Սերոժիկին տեսնելով իրենց տան հարակից ճանապարհին` հասակակիցների հետ խաղալիս, պահանջել էր վերջիններիս հեռանալ այնտեղից, սակայն մերժում ստանալով, միզել էր անչափահաս Սերոժիկի ոտքին: Օրեր անց, իրենց տան ճանապարհին հանդիպելով 7-ամյա Ռուբիկին` նույն Գուրգենը հանել է սեռական օրգանը և պահանջել, որ Ռուբիկը բռնի այն: Նրան մեղադրանք է առաջադրվել քր.օր.-ի 142-րդ հոդվածի 1-ին մասով:

Անցյալ տարի էլ տարօրինակ միտումներ նկատվեցին Հայաստանի հյուսիսարևելյան մարզերում: Սեպտեմբերի 4-ին, Լոռու մարզում, ալավերդցի, 1990թ. ծնված երիտասարդը բռնաբարել էր 82-ամյա միայնակ տատիկին` Ռոզա Մոսինյանին: Նախնական տեղեկություններով, տղան ծեր կնոջից նախ պահանջել էր տան փողն ու ոսկեղենը, բայց հանդիպելով տատիկի համառությանը` բռնաբարել էր նրան:

Տարեց կնոջ նկատմամբ բռնաբարության փորձ էր գրանցվել Տավուշի մարզի Իջևան քաղաքում: 25-ամյա Վազգեն Օ.-ն հոկտեմբերի 30-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում մուտք էր գործել 69-ամյա թոշակառու Սուսաննա Բեկնազարյանի տուն և փորձել էր բռնաբարել նրան: Վերջինիս օգնության կանչերին արձագանքել էր թոռը, որի սենյակ մտնելուն պես Վազգեն Օ.-ն փախուստի էր դիմել:

Իսկ ամենաաղմկահարույց դեպքը կապված էր Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր 70-ամյա Սերոբ Տեր-Պողոսյանի հետ, որը ավելի քան մեկ տասնյակ անչափահաս տղաների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու ու մանկապղծության մեղադրանքով դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանը ասուլիսներից մեկի ժամանակ նշեց, որ վերջին տարիներին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը Հայաստանում կտրուկ աճել են: 2000-2010 թվականների ընթացքում գրանցվել է սեռական ոտնձգության 112 դեպք, որից 101-ը` երեխաների դեմ: Այս թիվն, անշուշտ, ամբողջական պատկերը չէ, քանի որ սեռական ոտնձգության ենթարկված երեխաների ծնողներից շատերը գերադասում են այդ մասին լռել` իրենց և իրենց երեխայի անունը չխայտառակելու համար: Իսկ դեպքերի կտրուկ աճի պատճառը ոչ միայն օրենքով սահմանված մեղմ պատիժն է, այլ նաև այն, որ մեզնից շատերը չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել իրենց երեխայի հետ: Մեր երկրում պեդոֆիլների բանակը, ցավոք, շարունակում է ստվարանալ առնվազն մեկ պարզ պատճառով` օրենսդրությունը մեղմ պատիժ է նախատեսում անչափահաս փչացնող այդ տեսակի նկատմամբ` առավելագույնը 2 տարվա ազատազրկում: Բայց այս ամենը պայմանավորված է նաև հասարակության աղքատության, ինտերնետային երևակայական ու շեղվածություն առաջացնող հաճույքի, ու գուցե նաև «քածիկների» սանրվածքներով ու շորերով, արվամոլների կերպարներով հեռուստաեթեր դուրս եկող տղամարդկանց («տղամարդկանց») հանգամանքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում