Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախագահի վերահսկողական ծառայությունը որոշել է զբաղվել ձվի շուկայում տիրող իրավիճակով: Մեզ տեղեկացրին նաև, որ ձու արտադրող ընկերություններին հրահանգված է ձուն բաժանել երեք սուպերմարկետների` «Երևան-Սիթի», «Կայզեր», «Նոր Զովք»: Ի դեպ, այդ խանութներում ձուն վաճառվում է սահմանափակ քանակով, մարդկանց 20 հատից ավելի թույլ չի տրվում գնել: Նշենք, որ այդ խանութներից երկուսը` «Երևան-Սիթին» և «Կայզերը», պատկանում են հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին: