Ինչպիսի՞ն էր անցնող տարին: Արվեստաբան Նազարեթ Կարոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ թեև կար բավականին ակտիվություն, սակայն այդ ակտիվությունը մասնատված, տրոհված դրսևորումներ ուներ: Իսկ դա, ըստ Նազարեթ Կարոյանի, նշանակում է, որ, թեև մենք անհատապես շատ ակտիվ ենք, սակայն սոցիալական առումով բավարար չափով կազմակերպված չենք: Նազարեթ Կարոյանը կարծում է, որ պատճառը մեր նախկին պահպանողական պատկերացումներն են մշակութային, սոցիալական, քաղաքական կյանքին վերաբերող հարցերում: