Այսօր` հունվարի 28-ին , Դոնեցկի «Շախտյոր»-ը միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքի է մեկնել Իսպանիա:
Պիրենեյան թերակղզի են մեկնել «Շախտյոր»-ի հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ` Անդրեյ Պյատով, Արտյոմ Տետենկո, Յուրի Վիրտ, Ալեքսանդր Ռիբկա, Բոգդան Շուստ
Պաշտպաններ` Ալեքսանդր Չիժով, Ալեքսանդր Կուչեր, Վյաչեսլավ Շևչուկ, Յարոսլավ Ռակիցկի, Սերգեյ Կրիվցով, Ռազվան Ռաց, Դարիո Սռնա, Իլսինյո
Կիսապաշտպաններ` Ալեքսեյ Գայ, Թոմաշ Հյուբշման, Ֆերնանդինյո, Ալեքս Տեյշեյրա, Դուգլաս Կոստա, Վասիլի Կոբին, Տարաս Ստեպանենկո, Հենրիկ Մխիթարյան, Ալան Պատրիկ, Դավիդ Թարգամաձե
Հարձակվողներ` Լուիս Ադրիանո, Ջուլիուս Ագախովա, Էդուարդո, Դենտինյո, Եվգենի Սելեզնյով:
Հիշեցնենք, որ «Շախտյոր»-ը կմասնակցի Copa del Sol – 2012 միջազգային ընկերական մրցաշարին: Մասնակից 12 թիմերը բաժանվել են երկու խմբի: Երկրորդ խմբում, որտեղ հանդես կգան նաև «հանքափորներ»-ը, ընդգրկված են հետևյալ թիմերը`
«Օլեսունն» (Նորվեգիա)
«Տրոմսյո» (Նորվեգիա)
«Կալմար» (Շվեդիա)
«Կոպենհագեն» (Դանիա)
«Անժի» (Ռուսաստան)
«Շախտյոր» (Ուկրաինա)
Մրցաշարը տեղի կունենա Իսպանիայի Լա-Մանգա և Բենիդորմ քաղաքներում` հունվարի 28-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի երեք հանդիպում, իսկ լավագույն արդյունք ցույց տված մեկական ակումբ դուրս կգա եզրափակիչ:
«Շախտյոր»-ը, որն իր խաղերը կանցկացնի Լա Մանգա քաղաքում, հունվարի 30-ին, փետրվարի 2-ին և 5-ին կխաղա համապատասխանաբար «Օլեսունն»-ի, «Տրոմսյո»-ի և «Կոպենհագեն»-ի հետ: Մրցաշարի հաղթողը կստանա 40.000 եվրո:







































