HollywoodNews.com-ի փոխանցմամբ, The Pop Eater հայտնի պարբերականը տարվա «Հանրաճանաչ անձ» (celebrity) է համարել Քիմ Քարդաշյանին: Կայքը գրում է, որ Քարդաշյանն իր անունը վաստակել է ռեալիթի շոուով` միաժամանակ մեծ գումարներ աշխատելով և հանրաճանաչ դառնալով:
The Pop Eater-ն իր որոշումն ընդունելիս հաշվի է առել այն հանգամանքը, թե ինչպես է Քարդաշյանը հասել հանրաճանաչությանը: Գնահատվել է նաև այն, որ Քարդաշյանն իր հեռուստաշոուով կարողացել է գրավել շատերի ուշադրությունը և բացվել բոլորի առաջ: Twitter-ում և բլոգներում նրա գրառումները նույնպես նպաստել են տիտղոս վաստակելուն: