Այս խմբում կարող էր գրանցվել եւս մեկ անակնկալ: Վրաստանի հավաքականը մեծ դժվարությամբ եւ ընդամենն ավելացված րոպեներին կարողացավ մեկ գնդակ ուղարկել Եվրոպայի ամենաթույլ հավաքականներից մեկի դարպասը` հաղթելով 1:0 հաշվով: Մյուս խաղում Խորվաթիայի հավաքականն անսպասելի հեշտ հաղթեց Իսրայելի հավաքականին, իսկ Հունաստանը 1:0 հաշվով հաղթեց Լատվիայի հավաքականին: Այս խմբում առաջատարն է Խորվաթիայի հավաքականը, 5-ական միավոր ունեն Վրաստանն ու Հունաստանը: