ԱՊՀ երկրների երիտասարդական միության որոշմամբ` ԱՊՀ-ի բոլոր երկրներում մոտ ապագայում կբացվեն Եվրասիական միության հասարակական-տեղեկատվական կենտրոններ:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ԱՊՀ երկրների երիտասարդական միության մամլո ծառայությունից:
«20-րդ դարի վերջին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին խորհրդային պետությունների քաղաքական ու հասարակական շրջանակներում ցանկություն առաջացավ կերականգնել նախկին ամուր կապերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը Եվրասիական միությունը բնորոշում է որպես «ապագա, որը այսօր ծնվում է մեր աչքերի առաջ»:
Եվրասիական միության հասարակական-տեղեկատվական կենտրոնները պետք է տրամադրեն տեղեկատվություն` ապագա միության ստեղծման վերաբերյալ:
Եվրասիական միությունը մի նախագիծ է, որը նպատակ ունի միավորել պետություններին քաղաքական, տնետսական, ռազմական, մշակութային, հումանիտար մեկ տարածքում:
Միությունը կստեղծվի Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի հենքի վրա` Եվրասիական միության նմանությամբ:










































