Anonymous խմբի ցանցահենները You Tube վիդեո հոսթինգի միջոցով տարածել են մի հայտարարություն, որում Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ երկրներին կոչ են արել ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ պահանջը չիրագործելու դեպքում թուրքական կառավարական և ամերիկյան պաշտոնական կայքերը կենթարկվեն հարձակման: Ցանցահեններն ընդգծել են, որ պլանավորում են համայն աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործողություններ.
«Եկել է ժամանակը, որպեսզի Թուրքիան հայերին վերադարձնի զավթած հողերը և վճարի փոխհատուցում: ԱՄՆ նախագահի յուրաքանչյուր թեկնածու խոստանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ԱՄՆ-ը ցայժմ դա չի արել»:











































