Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եվ եղավ այն, ինչ եղավ. տարին արդեն ավարտված է

«Սիվիլիթասում» 2 կոալիցիոն և 2 ընդդիմադիր քաղաքական ներկայացուցիչներն ամփոփեցին 2010-ը: Բարձր գնաճ, ժողովրդագրական բացասական միտումներ, աղքատության խորացում. սրանք այն հիմնական խնդիրներն էին, որոնք չէին հերքում ո՛չ կոալիցիոն, ո՛չ ընդդիմադիր գործիչները`Լիլիթ Գալստյանը ՀՅԴ-ից, Արտակ Դավթյանը ՀՀԿ-ից, Ստեփան Սաֆարյանը «Ժառանգություն»-ից և Վարդան Բոստանջյանը ԲՀԿ-ից: «Այն բոլոր ծախսերը, որոնք մենք նախատեսել էինք բյուջեով, առաջին հերթին՝ սոցիալական ոլորտին վերաբերող ծախսերը, իրականացրել ենք»,-ամփոփելով ընթացիկ տարին՝ ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը: ԲՀԿ ներկայացուցիչը բացասական համարեց այն հանգամանքը, որ 2 տարվա ընթացքում պետությունը ավելի քան կրկնապատկում է իր արտաքին պարտքը և հասցնում արդեն վտանգավոր շեմի: 2010-ը, Բոստանջյանի կարծիքով, աչքի ընկավ կառավարման ցածր որակով: Սակայն, թեև չակերտավոր, բայց հաջողություն, նրա կարծիքով, գրանցվեց 2010-ի ընթացքում, որը, ըստ ԲՀԿ ներկայացուցչի, իրարանցումներից ու ընդհարումներից խուսափելն էր:
ՀՀ տնտեսական համակարգում առկա վիճակը, Բոստանջյանի համոզմամբ, պայմանավորված է նաև արտաքին ազդակներով: «Կան խոշոր, որոշող երկրներ, իսկ մենք արտաքին աշխարհում գտնվում ենք սարսափելի կաշկանդված վիճակում»,- նշեց նա: Այնուամենայնիվ, 2010-ը ԲՀԿ ներկայացուցիչը նախորդ 2009-ից դրական է գնահատում և խնդրում է նկատի առնել, որ, բոլոր դեպքերում, 2010-ի ընթացքում ճգնաժամն այլևս մահանա չբերելու նախադրյալներ ստեղծվեցին:
ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանը ընթացիկ տարին գնահատեց ավելի քան բացասական. բարձր գնաճ, աղքատության բարձր ցուցանիշներ և հսկայական արտաքին պարտք, որը, նրա կարծիքով, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին է մնացել:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանին 2010-ի ընթացքում զարմացրել են հատկապես ՀՀ իշխանությունների՝ կանխատեսումներ անելու ապշեցուցիչ թուլությունը: «Իսկ 2010-ին մենք հնձեցիքն այն, ինչ ցանել էինք նախորդ տարիներին»,- նշեց նա: Իսկ ՀՀ տնտեսական համակարգում տիրող խաղի կանոնը, ըստ Սաֆարյանի, հենց կանոնների բացակայությունն է, քանի որ իշխանությունն այլևս անկարող է ղեկավարել իր իսկ զարգացրած օլիգարխիկ համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում