Այսօր տեղի կունենա Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի նախավերջին` 12-րդ տուրը:
Լևոն Արոնյանը, ով 11 տուրերից հետո վաստակած 7.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իր ուժերը սև ֆիգուրներով կչափի Բորիս Գելֆանդի հետ: 2-րդ տեղը բաժանող Մագնուս Կառլսենն ու Թեյմուր Ռաջաբովը կխաղան համապատասխանաբար Գատա Կամսկիի և Վասիլի Իվանչուկի հետ:
12-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`
Վեսելին Տոպալով – Անիշ Գիրի,
Դավիդ Նավարա – Ֆաբիանո Կարուանա,
Բորիս Գելֆանդ – Լևոն Արոնյան,
Թեյմուր Ռաջաբով – Վասիլի Իվանչուկ,
Սերգեյ Կարյակին – Վուգար Հաշիմով,
Հիկարու Նակամուրա – Լյուկ վան Վիլի,
Մագնուս Կառլսեն – Գատա Կամսկի: