ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանը, որն այս մրցաշրջանում հանդես է գալիս իսրայելական «Բնեյ Եհուդա»-ի կազմում, հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Աշկելոնի «Հապոել»: Ըստ իսրայելական լրատվամիջոցների` Յավրույանն արդեն նախնական համաձայնության է եկել «Հապոել»-ի ղեկավարության հետ: Նշենք, որ Աշկելոնի «Հապոել»-ն Իսրայելի առաջնության առաջին շրջանից հետո վաստակել է 13 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում: