Բրիտանական գրադարանը հրատարակել է գրող Շառլոտա Բրոնտեի նամակներն՝ ուղղված իր բելգիացի ուսուցիչ Կոնստանտին Էժենին: Նամակներից պարզ երևում է, որ նա սիրահարված է եղել իր ուսուցչին: Սիրային նամակները հրատարակվել են Love Letters: 2000 Years of Romance անունով ժողովածուում:
Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, այս նամակները գրվել են 1844 թվականին, երբ Շառլոտան ու քույրը գտնվել են Բրյուսելում, որտեղ նախ սովորել են, ապա՝ դասավանդել:
«Ջեյն Էյր»–ի հեղինակի սիրային այս նամակների մասին ընթերցասերներն իմացել են 1913 թվականին, երբ դրանք տրվել են Բրիտանական գրադարանին: