ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խաչիկ Մանուկյանը մտադիր է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքում: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Խաչիկ Մանուկյանը հենց թիվ 15 ընտրատարածքից է 2007-ին ընտրվել ԱԺ պատգամավոր:
«Ես ինձ համար արդեն որոշել եմ, որ առաջադրվելու եմ»,- ասաց Մանուկյանը:
Հարցին, թե ընտրապայքարում հաղթելու ինչ հույսեր ունի, Խաչիկ Մանուկյանը պատասխանեց. «Դե որ հույսեր չունենայի, չէի մասնակցի: Իմ հույսերը թիվ 15 ընտրատարածքի բնակչությունն է և նրանց հոգսերը: Իմ թեկնածությունը դնելուց առաջ մտածել եմ, որ հաջողություն կունենամ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանը «Մաքս-Գրուպ» կոնցեռնի սեփականատերն է:










































