Bad Seeds և Grinderman խմբերի ներկայացուցիչներ Նիկ Քեյվը և Ուորեն Էլիսը ձայնագրել են սաունթրեք՝ West of Memphis վավերագրական ֆիլմի համար: Այս մասին գրում է Prefix-ը:
Ֆիլմն, այսպես կոչված, եռյակի մասին է, որին 1994 թվականին մեղադրել են դեռահասների սպանության մեջ: Նրանցից մեկին դատապարտել են մահվան, մյուս երկուսին` ցմահ բանտարկության: Սակայն բազմաթիվ լսումներից հետո 2011 թվականին նրանց ազատ են արձակել: Ֆիլմում ներկայացվում է, որ սպանությունն իրականացվել է սատանայական ծեսի ժամանակ:
Ֆիլմը, որի պրոդյուսերը Փիթեր Ջեքսոնն է, կներկայացվի ամերիկյան «Սանդենս» ամենամյա կինոփառատոնում: