Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հնարավոր դաշինքի շուրջ քննարկումներ, այո, կան, բայց պաշտոնական բանակցություններ՝ դեռևս ոչ. Ա. Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հաստատեց մամուլում շրջանառվող այն լուրերը, որ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ քննարկում են առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով հանդես գալու հարցը: Այս մասին Արմեն Մարտիրոսյանն ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում: Սակայն նա հերքեց այն լուրերը, ըստ որոնց՝ դաշինքի շուրջ «Ազատ դմեկտրատներ»-ի հետ ընթացող քննարկումներում կարևորագույն հարցը 2013 թ. նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու խնդիրն է:

«Հնարավոր դաշինքի շուրջ քննարկումներ, այո, կան, բայց պաշտոնական բանակցություններ՝ դեռևս ոչ: Քննարկում ենք տարբեր հարցերի վերաբերյալ երկու կողմերի տեսակետները, խնդիրների լայն դիապազոն է վերցված, մինչև դաշինքի կազմումը շատ հարցեր կան»,- ասաց Մարտիրոսյանը:

Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ դաշինքի համամասնական ցուցակի առաջին տասնյակում (մասնավորապես, երկու տեղ` առաջին և երեք տեղ` երկրորդ հնգյակում) Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ նման քննարկում ընդհանրապես չի եղել, որ ես հերքեմ կամ հաստատեմ դա: Պետք է բանակցություններ սկսվեն, որ տեղերի, նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանին սատարել-չստարելու մասին խոսակցություններ լինեն»:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրում է, թե լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները քննարկում են համատեղ դաշինքով հանդես գալու հարցը, իսկ բանակցություններում քննարկվող կարևորագույն խնդիրը, ըստ օրաթերթ, վերաբերվում է 2013 թ. նախագահական ընտրություններին: «Մեր աղբյուրները պնդում են, ահա, որ «Ժառանգությունը» պատրաստ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» հետ նախընտրական դաշինք կազմել, եթե վերջիններս պարտավորվեն 2013 թ. նախագահական ընտրություններում պաշտպանել Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ «Ազատ դեմոկրատները» պատրաստ են ընդունել այդ պայմանը, որովհետև համարում են, որ նախագահական ընտրություններում արժանի սեփական թեկնածու չունեն: Նման աջակցության դեպքում, սակայն, «Ազատ դեմոկրատները» ցանկանում են առավելագույն տեղեր ստանալ համատեղ համամասնական ցուցակի առաջին հնգյակում և առաջին տասնյակում: Երկու տեղ` առաջին և երեք տեղ` երկրորդ հնգյակում: Բացի այդ, եթե առաջիկա ընտրություններում Աժ չեն անցնում, նախագահական ընտրություններում Րաֆֆիին սատարելու պայմանը ջրվում է»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում