Իսկապես տարօրինակ է դիտել, թե ինչպես է նործին երեխայի չափսեր ունեցող փոքրիկ ռոբոտը մանկական շարժումներ անում:
Daily Mail-ը գրում է, որ ռոբոտը հատուկ ստեղծվել է բրիտանական սերիալներից մեկի համար: Ռոբոտի հեղինակը Քրիս Քլարքն է:
Քլարքն այնպես է ձևավորել ռոբոտին, որ այն կարողանա նմանակել իրական նորածնի շարժումները:
Նման ռոբոտ ստեղծելու համար բավական հետազոտություններ են հարկավոր եղել անել, ինչպես նաև հարկավոր է եղել «մուտք գործել» նորածնի ներաշխարհ` նրա շարժումներն ընկալելու համար: