Այն բանից հետո, երբ փակվեց Megaupload-ը` կայքում եղած անօրինական թեմաների պատճառով, կայքից օգտվողները միանգամից շտապեցին նրա մրցակիցների մոտ, ինչպիսիք են` RapidShare-ը, Hotfile-ը և 4Share-ը:
Daily Mail-ը գրում է, որ ամերիկյան իշխանությունները հույս ունեին, որ կայքը փակելու որոշումը կարող է համացանցից օգտվողներին ցույց տալ նման կայքերից օգտվելու վատ հետևանքները, և թե որքան անօրինական է այդ ամենը, բայց նրանք սխալվում էին:
Մրցակից կայքերում այժմ օգտատերերի չափազանց մեծ աճ կա: 4Share ինտերնետային կայքն, օրինակ, հիմա երկու անգամ ավելի մեծ է, քան Megaupload-ը՝ մինչև փակվելը: 4Share-ի կայքէջն ամսական դիտվում է 2.5 միլիարդ անգամ, և այն ունի 10 միլիոն գրանցված օգտատեր: