Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Վկաները մեղքը գցում են Կարախանյանի վրա` արդարացնելով Մարգար Օհանյանին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը: Սա այս գործով չորրորդ դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետական գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Դատական նիստի ժամանակ, ինչպես և նախորդ նիստին, հարցաքննվեցին 4 վկա՝ ՀՀ ՃՈ 1-ին գումարտակի առաջին վաշտի հրամանատար Յուրա Հովհաննիսյանը, 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանը, 2011 թվականի մայիս ամսվա դրությամբ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Կարո Կարապետյանը և Եղիշե Ենգիբարյանը:

Վկաները, բացի Ենգիբարյանից, իրենց ցուցմունքներում հայտարարեցին, որ ստացել են քիչ քանակությամբ բենզին, իսկ հաշվետվության մեջ համեմատաբար ավելի մեծ թիվ են նշել: Նրանք ասացին, որ դա արել են 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի հանձնարարությամբ, և ավելացրեցին, որ Մարգար Օհանյանին երբևէ չեն տեղեկացրել այդ չարաշահումների մասին և Կարախանյանի հետ խոսակցությունների ժամանակ Օհանյանի անունը որևէ կերպ չի շոշափվել: Նրանք նաև նշեցին, որ Կարախանյանից հետաքրքրվել են, թե ինչու են քիչ բենզին ստանում, և Կարախանյանը պատասխանել է, որ մնացածը դեռ չեն ստացել, կստանան՝ կավելացնեն, բայց այդպես էլ չի ավելացվել:

Մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը էական հակասություններ նկատեց վկա Եղիշ Ենգիբարյանի ցուցմունքներում և դատարանին միջնորդեց, որ քննչականին տրված նախնական ցուցմունքը հրապարակվի դատարանում:
Մասնավորապես, Ենգիբարյանը նախաքննական մարմնին տված գրավոր ցուցմունքում նշել է, որ բենզինի պակասորդի վերաբերյալ իրենց բողոքներին պատասխան չի տրվել: Իսկ դատարանում նա հայտարարեց, որ նման բաների մասին ինքը միայն լսել է, անձամբ չի տեսել: Իսկ քննիչը «լսել է» հատվածը հանել է ու մնացածը թողել նույնը: Ենգիբարյանը նախ չհամաձայնեց առաջին ցուցմունքի իսկության հետ, նշելով, որ դատարանում իր կողմից տրված ցուցմունքն է իրականությանը համապատասխանում: ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը փորձեց հարցերով պարզել, թե ի վերջո Ենգիբարյանի որ ցուցմունքն է ճիշտը, վկան ասաց, որ երկուսն էլ ճիշտ են, բայց վերջինն` ավելի: Վկան այդպես էլ չկարողացավ հիշել, թե բենզինի սակավության հետ կապված դժգոհություններն ինքը ումից էր լսել, անընդհատ պնդում էր, որ լսել է, զուտ վերացական:

Եղիշ Ենգիբարյանից հետո հարցաքննված Յուրիկ Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ ամսական 6000 լիտր բենզինն ստացել է իր ղեկավարից` ամբաստանյալ Ստեփան Կարախանյանից, և ստորագրել 15 հազար լիտրի դիմաց, սակայն այդ մասին երբեք Օհանյանին չի պատմել, դա Կարախանյանի գիտությամբ է եղել:

Նույնանման վկայություն տվեց նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերյոժա Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ 2011 թվականի հունվարից վառելանյութը ստացել է ամսական 4-4,5 հազար լիտր: Բայց առաջին չորս ամիսների ընթացքում ստորագրել է 8000 լիտրի դիմաց, հետո մինչև օգոստոս` 12 կամ 14 հազար լիտրի դիմաց:
«Գումարտակի հրամանատարը ասել է, որ պետք է ավել գրենք, որ մեքենաների վազքը շատ լինի, որ դրա համար անվադողեր ստանանք, քանի որ մեքենաները 30-40 հազար կմ վազքի դեպքում են անվադողեր ստանում»,- պատասխանեց Սերյոժա Հակոբյանը՝ ի պատասխան մեղադրող դատախազի հարցին: Իսկ այն հարցին, թե ինչու ավելի բարձր ղեկավարին` Ճանապարհային ոստիկանության այդ ժամանակվա պետ Մարգար Օհանյանին չի դիմել վկան, Հակոբյանը պատասխանեց. «Վարչության պետի մոտ մտնելուց գումարտակի հրամանատարի թույլտվությունը պետք է ստանալ»:
Մյուս վկա Կարո Կարապետյանը, որ 5-րդ վաշտի սպայական գումարտակի հրամանատարի տեղակալն է եղել և միայն մայիս ամսին նշանակվել է հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, այդ մեկ ամսվա ընթացքում ստացել է 6 հազար լիտր բենզին և ստորագրել 14 հազար լիտրի դիմաց:

Նշենք, որ վկաներից չորսի խոսքով էլ՝ ստացած քիչ քանակի բենզինի պատճառով երբեք ծառայությունը չի տուժել: Սակայն քրեական գործի հարուցումից և ձերբակալություններից հետո, նրանց խոսքով, բենզինի քանակն ավելացել է, և իրենք ստացել են այնքան, որքան ստորագրել են:

Ծանուցված մյուս վկան` Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը դատական նիստին չէր ներկայացել: Վկաներից նիստին չէր ներկայացել նաեւ Մերուժան Կարապետյանը, որը, ըստ դատարան ուղարկված փաստաթղթերի, տառապում է հիպերտոնիա հիվանդությամբ, բուժվում է Սպիտակի բժշկական կենտրոնում և չի կարող գալ մայրաքաղաք:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 2-ին, ժամը 11:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում