Վերջին շրջանում մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս դուրս կգա կոալիցիայից, 2010-ին թեև չեն արդարացել, սակայն 2011-ի համար այդ ասեկոսեներն ավելի քան հավանական են: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի քննարկմանը ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու հավանականության մասին հարցին կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն այսպես պատասխանեց. «ԱԺ-ում տարբեր հարցերի շուրջ քննարկումների ժամանակ մենք բազմաթիվ հարցերում տարաձայնություններ ենք ունենում: Ոչինչ բացառված չէ, մարդկային ֆանտազիան թող աշխատի»: Իսկ իրեն ուղղված հարցին, թե՝ իշխանության քաղցրությո՞ւնն է արդյոք ԲՀԿ-ին մինչ այժմ պահում կոալիցիայում, պատասխանեց. «Ամեն ինչից էլ համամասնորեն կա»: