Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն Անկարայում հանդիպել է իր վրացի գործընկեր Նիկա Ռուռուայի հետ: Հանդիպման ժամանակ վրացական կողմը տվել է իր համաձայնությունը՝ նոր մզկիթի կառուցման նպատակով համապատասխան տարածք հատկացնելու հարցում:
Գյունայը նշել է. «Թուրքիայի ու Վրաստանի միջև հաստատված են սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ: Մենք ցանկանում ենք խորացնել երկու երկրների համագործակցությունը զբոսաշրջության ու մշակութային ոլորտներում:
Վրացական կողմը պատրաստ է տարածք տրամադրել, որտեղ մենք կկառուցենք նոր մզկիթ: Բացի այդ, Ախալցխայում կվերակառուցվի Ահմեդիա համալիրը: Վրացական կողմն այդ աշխատանքներում ներգրավելու է թուրք մասնագետների»:
Թուրքական կողմն իր հերթին պարտավորվել է վերականգնել մի շարք վրացական հուշարձաններ: Վերականգնման աշխատանքներին մասնակցելու են վրացի մասնագետները:








































