Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի երկրորդ հավաքը կանցնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում` հունվարի 25-ից փետրվարի 7-ը: Այդ հավաքին «Շիրակ»-ին են միացել իվուարցի երկու ֆուտբոլիստներ:
Կենտրոնական պաշտպան Կաձյու Դիդյե Բորիսը 21 տարեկան է: Կոտ դ’ Իվուարում նա հանդես էր գալիս բարձրագույն խմբի առաջնության Աբիջա քաղաքը ներկայացնող «Սուե» թիմում:
Հարձակվող Ֆուֆանա Բեկոն 23 տարեկան է: Նա նույնպես ներկայացրել է Աբիջա քաղաքը, սակայն հանդես է եկել մեկ այլ՝ «Սուել» թիմում, կրկին բարձրագույն խմբի առաջնությունում: