Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական «Յուվենտուս»-ը պատրաստվում է ուժեղացնել հարձակման գիծը: Այդ նպատակով Թուրինցիները պատրաստվում են 10 մլն եվրո առաջարկել «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ալբերտո Ջիլարդինոյի համար: «Ilsussidiario»-ի հաղորդմամբ, «Յուվենտուս»-ը Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին կվարձատրի տարեկան 3 մլն եվրո: