Ռուսական «Խիմկի» ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը և հաջորդ մրցաշրջանում դարձյալ հանդես կգա մերձմոսկովյան ակումբի կազմում:
Բերեզովսկին, որը 2006 թվականից խաղում է «Խիմկի»-ում, անցյալ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման և բաց է թողել 32 գնդակ: