Tuesday, 23 04 2024
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Խրախճանք ժանտախտի պահին

Այսօր Սերժ Սարգսյանը ավանդական ընդունելություն էր կազմակերպել լրատվամիջոցների ղեկավարների և լրագրողների համար: Այդ ընդունելության ժամանակ նա ելույթ է ունեցել և խոսել լրատվամիջոցների մասին: Այդ ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է անաչառության, ազնվության, իրականությունը ներկայացնելու անհրաժեշտության մասին: Պարզ է, որ այլ բան չէր էլ ասվելու: Խնդիրն էլ հենց այն է, թե ասվելուց զատ ինչ է արվում: Եվ այս առումով նախագահական նստավայրում կազմակերպվող ամանորյա ընդունելություններն ինքնին հակասության մեջ են հնչող խոսքերի հետ, քանի որ դրանց չեն հրավիրվում այն լրատվամիջոցները, որոնք տարվա ընթացքում գործել են ոչ թե նախագահականի հորդորով կամ վերահսկողությամբ, այլ իրականության թելադրանքով: Սակայն բանը միայն ընդունելությունները չեն: Նախագահականում նույնիսկ լուսաբանման ենթակա միջոցառումների ընթացքում գործում է լրատվամիջոցների սև ցուցակ, որում հայտնվում են այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք չեն ենթարկվում Բաղրամյան 26-ից թելադրվող լրատվության կանոններին: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը հավաքել է այսպես կոչված «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցներին և նրանց առաջ խոսել անաչառության, անկողմնակալության, իրականության լուսաբանման անհրաժեշտության մասին: Եվ այս ամենը Ա1+-ին հերթական անգամ եթեր չտալու, ԱԼՄ-ին ու ԳԱԼԱ-ին եթերից զրկելու, «Հայկական Ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին բանտում պահելու, ընդդիմադիր բազմաթիվ լրագրողների դեմ կիրառված բռնությունների չբացահայտվածության ֆոնին: Զարմանալի էլ, չէ, իհարկե, որ իշխանության գործողություններում նկատվում է խոսքի և գործի այսօրինակ տարբերություն: Հասարակությունը վաղուց է վարժվել դրան, և այդ առումով ամեն ինչ օրինաչափ է ու տրամաբանական: Մտահոգիչն այստեղ մեկ այլ բան է` լրագրողական համերաշխության խնդիրը: Ինչ գրում են լրատվամիջոցները, ինչի մասին գրում են, ինչի մասին լռում են, ինչը ինչպես են ներկայացնում՝ դա մեծ հաշվով իրենց խնդիրն է, և ամեն մի լրատվամիջոց ինքն է որոշում իր խմբագրական քաղաքականությունը, իր խղճի, մասնագիտական որակների և պարզապես հնարավորությունների սահմաններում: Սակայն երբ դաշտում բացակայում են հիմնարար և ելակետային որոշակի դրույթներ, որոնք կապահովեն կորպորատիվ էթիկայի և պատասխանատվության գոնե որոշակի սահմաններ, որից այն կողմ կգործի այն օրենքը, որը նույնիսկ ջունգլիներում է աշխատում` «մենք քեզ հետ նույն արյունն ունենք», դա արդեն խոսում է իրավիճակի ողբերգականության մասին: Լրատվամիջոցներ են զրկվում աշխատելու հնարավորությունից, լրագրողներ են անպատիժ ծեծվում, և վերջապես լրագրող-խմբագիր է գտնվում բանտում` այդպես էլ չապացուցված, հանիրավի մեղադրանքով: Եվ երբ դրանից հետո չկա այդ ամենը ծնող իշխանության հանդեպ լրագրողական կորպորատիվ վարքի միասնական դրսևորում, այլ փոխարենը կան քծնանքի վարպետության տարբեր աստիճանի ցուցադրություններ, կարող ենք, ըստ էության, եզրակացնել, որ քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորագույն նախադրյալներից մեկը հանդիսացող լրատվական դաշտը այսօր խորապես վարակված է Հայաստանը պատած համակարգային արատներով, որոնց վրա էլ հիանալիորեն խաղում է իշխանությունը` լինի տոն, թե առօրյա:

Լուսանկարը` PanarmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում