Ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության քարտուղարությանը, հայտնում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ռազմամթերք կարտադրի:
Այս առիթով արդեն ստորագրվել է համաձայնագիր թուրքական մի քանի ընկերությունների և Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարության համապատասխան գործարանների միջև: Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության քարտուղարությունը հայտնել է, որ 2010 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել էին զինամթերքի արտադրության հինգ պայմանագրեր, որոնցից երկուսը ռազմամթերքի արտադրության մասին է: