Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Սիրիան պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի առևանգված իրանցի 11 ուխտավորներին ազատելու համար.
«Նմանատիպ գործողությունները հակասում են մարդկային նորմերին և սպառնալիքի տակ են դնում միջազգային բարոյական արժեքները։ Մենք հուսով ենք, որ մեր ուխտավորներին առևանգած անձինք ազատ կարձակեն նրանց։ Սիրիայի կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ առևանգված ուխտավորների անվտանգությունն ու ազատումն ապահովելու համար»։
Հիշեցնենք, որ իրանցի ուխտավորներն անհայտ անձանց կողմից առևանգվել են երեկ դեպի Դամասկոս տանող ճանապարհին։










































