Իտալական «Ինտեր»-ը լրջորեն մտադրվել է ձեռք բերել «Միլան»-ի նախկին կիսապաշտպան
Կակային, որն այժմ հանդես է գալիս Մադրիդի «Ռեալ»-ի կազմում: «Corriere dello Sport»-ի հաղորդմամբ, իտալական ակումբն արդեն իր ներկայացուցիչներին ուղարկել է Իսպանիա, որ նրանք հետևեն բրազիլացու խաղին: «Արքայական» ակումբը հունվարի 3-ին և 6-ին երկու հանդիպում կանցկացնի, որոնց, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Կական: Հենց այդ հանդիպումներում նրա ցուցադրած խաղից ելնելով՝ «Ինտեր»-ի ներկայացուցիչները կկայացնեն իրենց որոշումը: