Վաղը ԼՂՀ խորհրդարանում տեղի կունենա ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվեն ԼՂՀ կառավարության կողմից ԱԺ ներկայացված մի շարք օրենքներ: Մասնավորապես, վաղը կքննարկվի «ԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ու «Գնումների մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Թե ինչո՞ւ են այս երկու նախագծերը պատճառ դարձել արտահերթ նիստի՝ հայտնի չէ: