«Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը երեկ հաստատել է, որ ԲՀԿ-ից և Արարատի փոխքաղաքապետի պաշտոնից վերջերս հեռացած Կարեն Խաչատրյանը նախօրեի երեկոյան նշանակվել Է ոստիկանության Արարատ քաղաքի բաժանմունքի պետ»,- գրում է «ՀԺ»-ն:
Երբ նախօրեի երեկոյան «ՀԺ»-ի թղթակիցը զանգահարել Է Խաչատրյանին և խնդրել հաստատել կամ հերքել իրենց ունեցած տեղեկությունը, նա ասել Է, որ տանը նստած Է, ոչ մի տեղ աշխատանքի չի գնացել, ոչ մի պաշտոնի չի նշանակվել:
«Բայց ուրախ կլինեմ աշխատել այդ համակարգում, որովհետև ես միշտ Էլ ասել եմ, որ զինվորական եմ, ուզում եմ ծառայել իմ պետությանը»,- հավելել Է Խաչատրյանը:
«Չնայած նրա այս հայտարարությանը, երեկ տեղեկություններ Էին շրջում, որ Խաչատրյանն ինքն Է դիմել ոստիկանապետ Վովա Գասպարյանին` խնդրելով իրեն այդ պաշտոնին նշանակել:
Ի դեպ, այս նշանակումով նաև հասկանալի դարձավ, թե ինչ գնով Էր Խաչատրյանը լքում ԲՀԿ-ն և հայտարարում, որ ուզում Է լինել Սերժ Սարգսյանի կողքին: Համաձայնեք, որ ահագին հավատարիմ կադր կարող Է ստացվել»,- հավելում է թերթը: