Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Քննարկումներ ՄԱԿ-ում` ներքին տեղահանված անձանց իրավունքների վերաբերյալ

Ինչպես փոխանցում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ-երկրների հետ քննարկումներ են անցկացվել կազմակերպության հատուկ մանդատներ ունեցող Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր առիթ էին ունեցել վերջին շրջանում այցելելու Հայաստան:
Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները: Ադրբեջանի պատվիրակությունը հայտարարել է, որ Հայաստանի «ագրեսիայի» և «օկուպացիայի» հետևանքով Ադրբեջանը ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում և իր կառավարության մտահոգությունը հայտնեց, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը:
Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների եւ սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը և տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը:
Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին` ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախևառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, թե ոչ, ու հավելել, որ կարևորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռևս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախեւառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան ելույթը սկսել է` ներկայացնելով իր տպավորությունները Հայաստան այցից, մասնավորապես նշելով, որ իր կատարած առաքելությունը լավ առիթ է հանդիսացել ծանոթանալու մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակին, եւ նա իր երախտագիտություն է հայտնում Հայաստանի իշխանություններին հրավերի և առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին իր այցն անփոփող ցեկույցը կներկայացնի Ժնեւում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում